05.07.2024|
12:51
Արևմտահայ բանաստեղծ ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԸ գրական ասպարեզ իջավ այն ժամանակ, երբ ամբողջ թափով մոլեգնում էին համիդյան բռնությունները։ Սուլթանը հասել էր մոլագարության։ Սեփական ստվերից անգամ վախեցող մարդակերը արգելք էր դնում այն ամենի վրա, ինչ կասկածելի կարող էր թվալ իրեն։ Նրա դաժանությունն ակնառու էր մասնավորապես հպատակ ժողովուրդների խոսքի ազատության ու մշակույթի հարցերում։ Եվ այս ամենն արվում էր իրականությունը քողարկելու համար։ Համիդն արգելում էր անդրադառնալ ժողովրդի կյանքին՝ համարելով դա «պետական դավաճանություն»։